Նիդերլանդներում Թուրքիայից ուղարկված 1,1 տոննա կոկաին է հայտնաբերվել

20.05.2023 - 17:25 դիտում

Նիդերլանդական Ռոտերդամի նավահանգստում իշխանությունները սովորական մաքսային զննումների ժամանակ հայտնաբերել են 1,1 տոննա կոկաին, որը թաքցված է եղել ավտոմեքենայի անվադողերի մեջ՝ Թուրքիայից եկած կոնտեյներում, հաղորդում է AmsterdamFOX լրատվական կայքը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Դատախազությունը հայտնել է, որ առգրավված կոկաինը, որի արժեքը գնահատվում է 84,3 միլիոն եվրո (91 միլիոն դոլար), Թուրքիայից ուղարկվել է Հելևոեսլուիս քաղաք՝ 19 սպորտային պայուսակների մեջ թաքցրած 23 փաթեթներում:

Դատախազությունը հաստատել է թմրամիջոցների առգրավման և հետագա ոչնչացման մասին՝ հայտարարելով նաև, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) 2023 թվականի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի դերը, որպես կոկաինի տարանցիկ երկրի, աճում է, քանի որ 2014 թվականից ի վեր երկրում առգրավված թմրանյութերի քանակը յոթ անգամ աճել է:

Լրատվամիջոցը նշում է, որ անցյալ ամիս Homeland Security Today-ում հրապարակված հոդվածը նաև պարզել էր, որ թուրքական հանցավոր ցանցերը, որոնք ներգրավված են կոկաինի առևտուրում Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի միջև, վերջերս համագործակցում  են ֆենտանիլի թրաֆիֆինգում։ Նշվում է, որ երկրում թմրանյութերի առևտուրը հատկապես  ծաղկում է իշխող ուժի՝ Արդարություն և զարգացում կուսակցության օրոք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ