ՍԱՏՄ տեսուչները այցելել են իրացման ցանցի 42 կազմակերպություն, կասեցրել 285,7 կգ մսի վաճառքը

Աննա Կոստանյան 7.09.2022 - 17:57
7.09.2022 - 17:57 դիտում

Սննդամթերքի անվտանգությաքն տեսչական մարմնից տեղեկացնում են՝ այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը:

Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ