Սառը պատերազմից ի վեր աշխարհը գուցե հասել է ավելի վտանգավոր գծի. Լավրով

Աննա Կոստանյան 24.04.2023 - 20:03
24.04.2023 - 20:03 դիտում

Սառը պատերազմից ի վեր աշխարհը գուցե հասել է ավելի վտանգավոր գծի, իրավիճակը սրվում է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների՝ դիվանագիտությունից հրաժարվելով: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այն նվիրված է «կազմակերպության կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով արդյունավետ բազմակողմանիությանը»։

«Կրկին, ինչպես Սառը պատերազմի տարիներին, մենք մոտեցանք վտանգավոր, և գուցե նույնիսկ ավելի վտանգավոր գծի», – ասել է Լավրովը:

«Իրավիճակը սրվում է բազմակողմանիության նկատմամբ հավատի կորստով, երբ Արևմուտքի ֆինանսատնտեսական ագրեսիան ոչնչացնում է համաշարհայնեցման առավելությունները, երբ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները հրաժարվում են դիվանագիտությունից ու պահանջում հարաբերությունները «ռազմի դաշտում» պարզել:

«Այս ամենը պատերի ներսում է ՄԱԿ-ի, որը ստեղծվել է պատերազմի սարսափները կանխելու համար»,- ասել է նախարարը:

ՌԴ դիվանագիտության ղեկավարը կոչ է արել պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և հարմարեցնել համաշխարհային կազմակերպությունը «միջազգային հարաբերությունների բազմաբևեռ ճարտարապետության ձևավորման առարկայական միտումներին»։

Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պետք է ընդգրկվեն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ավելի շատ երկրներ, իսկ այժմ այնտեղ նկատվում է «Արևմուտքի գերներկայացվածությունը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ