Սամվել Շահրամանյանը այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

Աստղիկ Խաչատրյան 20.09.2023 - 19:07
20.09.2023 - 19:07 դիտում
 Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով:
«Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա բուժումը կազմակերպել ՀՀ բուժհաստատություններում»,- ասված է ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ