Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. Շառլ Միշել

Աստղիկ Խաչատրյան 20.09.2023 - 19:33
20.09.2023 - 19:33 դիտում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրուց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա կոչ է արել Ալիևին՝ ապահովել հրադադարի ռեժիմը և Ադրբեջանի կողմից անվտանգ, արժանապատիվ վերաբերմունք Ղարաբաղի հայերի նկատմամբ։ «Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է արժանահավատորեն երաշխավորվեն։ Անհրաժեշտ է ապահովել նաև հրատապ մարդասիրական օգնության հասանելիությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ