Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար

Աստղիկ Խաչատրյան 27.07.2023 - 19:14
27.07.2023 - 19:14 դիտում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 27-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Սամվել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ