Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է

Աստղիկ Խաչատրյան 28.07.2026 - 20:26
28.07.2026 - 20:26 դիտում

Սպիտակ տանը մեկնարկած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն ավարտվել է։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ հանդիպումն ընթացել է դռնփակ ռեժիմով։

Զելենսկին Վաշինգտոն էր ժամանել հուլիսի 28-ի վաղ առավոտյան։

758863552_4784476361877334_2313623267120639272_n.jpg (238 KB)

Հանդիպումից հետո Զելենսկին սոցցանցի իր էջում գրել է․

«Հրաշալի հանդիպում էր նախագահ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում։ Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ մենք միասին անում ենք ուկրաինացիների կյանքը պաշտպանելու և խաղաղություն հաստատելու համար։

758744444_1369758071777214_358524962723162499_n.jpg (428 KB)

Նախ, ես ցավակցություն հայտնեցի նախագահ Թրամփին Լինդսի Գրեհեմի մահվան կապակցությամբ։ Նա Ուկրաինայի իսկական բարեկամն էր։
Մենք նախագահի հետ քննարկեցինք Patriot հակահրթիռային համակարգերի լիցենզավորման հարցը և մի քանի այլ գաղափարներ, որոնք կարող են օգնել։

758896525_3229016377288856_4607703333630033910_n.jpg (406 KB)757346633_1365043729156506_2925746130379639895_n.jpg (254 KB)

Մենք նաև քննարկեցինք դիվանագիտական հարցեր. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը։ Մեր թիմերը կհամակարգեն իրենց ապագա հաղորդակցության մանրամասները։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար»։

Գրառմանը կից՝ Զելենսկին նաև լուսանկարներ է հրապարակել։

758915152_1048963268097388_6737483890914086581_n.jpg (138 KB)

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ