Զինվորական դատախազն այցելել է ՊՆ ուսումնական զորամաս

Աննա Կոստանյան 27.07.2023 - 18:23
27.07.2023 - 18:23 դիտում

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության ուսումնական զորամաս: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Զինվորական դատախազը ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչութան պետ, գեներալ-մայոր Գոռ Նիկոյանի և զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին և ուսումնական պարապմունքների գործընթացին, մատակարարվող սննդի որակին, առանձնազրուց ունեցել նորակոչիկների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները:

Գրիգոր Էլիզբարյանը խնդիրների լուծման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և վստահեցրել, որ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացը գտնվում է ՀՀ զինվորական դատախազության ամենօրյա հսկողության ներքո:

Շրջայցի ընթացքում հանրապետության զինվորական դատախազին ներկայացվել են նաև Զորամասի կառուցվածքը, գործառույթներն ու զինծառայողների ուսումնական գործընթացին և ծառայությանը վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ