Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցիները պատժվեցին. Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Աստղիկ Խաչատրյան 29.05.2021 - 10:13
29.05.2021 - 10:13 դիտում

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտնում է.

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցիները պատժվեցին
Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:
Մայիսի 26-ին կայացավ պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների:
Այսօր՝ մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին:
Միանգամից նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:
Սակայն, օրվա գլխավոր իրադարձությունը ծավալվեց եզրափակիչների խաղարկության ընթացքում ու կրեց անցանկալի, տհաճ բնույթ:
Ահա թե ինչ մեզ Կիպրոսից հաղորդեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը.
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:
Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տեղադրվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում, որով իրազեկվում էր, որ «Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցիները պատժվեցին

Ինչպես արդեն հաղորդել էինք, մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ…

Опубликовано Հայաստանի սամբոյի ֆեդերացիա / Sambo Federation of Armenia Пятница, 28 мая 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ