Ռուս ռազմական ինժեներները ԼՂ-ում ոչնչացրել են շուրջ 150 պայթյունավտանգ առարկա

Աննա Կոստանյան 27.11.2020 - 13:09
27.11.2020 - 13:09 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական ինժեներական ստորաբաժանումները իրականացնում են ինժեներական հետախուզություն և ընդհանուր օգտագործման ճանապարհների և տեղանքի ականազերծում խաղաղապահական դիտակետերի միջև ընկած հատվածներում, բնակավայրերի մոտակայքում և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներում:

Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները իրականացրել են ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների վնասազերծում Ստեփանակերտ քաղաքի հարավում՝ 1.5 կիլոմետր հատվածում:

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել:

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժումներն ականազերծել են երկու հեկտար տարածք և շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ