Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակի օբյեկտիվ վերահսկում են իրականացրել «Օռլան-10» անօդաչու թռչող սարքի միջոցով. ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 28.09.2021 - 12:52
28.09.2021 - 12:52 դիտում

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն օբյեկտիվ վերահսկողություն են իրականացրել պատասխանատվության գոտում՝ օգտագործելով «Օրլան -10» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ԱԹՍ համալիրի հաշվարկներն իրականացրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի հետևի մասում արձակիչ սարքի տեղադրման նորմատիվները, երթ կատարել դեպի նշանակված տարածք և այն գործարկել:

«Այսօր համալիրի հաշվարկը «Օրլան -10» անօդաչու թռչող սարքով իրականացրել է նշանակված տարածքում իրավիճակի օբյեկտիվ վերահսկողություն: Գործարկիչը տեղադրվել է «ԿամԱԶ» տրանսպորտային միջոցի վրա և ազդանշան ստանալուց հետո հաշվարկով տեղափոխվել կիրառման տարածք: Խաղաղապահները պարբերաբար նման գործողություններ են իրականացնում անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիտալի Տիմոֆեևը:

Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ռուս խաղաղապահներն իրական ժամանակում տվյալներ են ստանում հրամանատարական կետ, որտեղ գործնականում շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում ողջ տարածքում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ