Ռուս խաղաղապահների աջակցությամբ՝ նոր մանկապարտեզ կբացվի ԼՂ Մարտակերտի շրջանի երկու համայնքի երեխաների համար. ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 5.11.2021 - 14:25
5.11.2021 - 14:25 դիտում

Ռուս խաղաղապահները բարեգործների հետ համատեղ անցել են նոր 40 տեղանոց մանկապարտեզի տեղակայման սոցիալական հարցի լուծմանը՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի նախատեսված Սրխավենդ և Կիչան գյուղերի երեխաների համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Նախօրեին խաղաղապահ զորակազմի ընդունարան դիմում է ստացվել Կիչան համայնքի ղեկավարությունից երկու բնակավայրի համար պանկապարտեզ ստեղծելու մասին: Համակարգող խորհրդի հետ համատեղ խողաղապահ ուժերը, տեղի վարչակազմերի ղեկավարները ժամանել են համայնք, որտեղ վարչակազմը տարածք է տրամադրել մանկապարտեզի կառուցման համար»,- ասել է խաղաղապահ զորակազմի արագ արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Նշվում է, որ տեղի կարիքավոր ընտանիքների համար մանկապարտեզում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Անձնակազմի անդամներն աշխատանքի կընդունվեն մրցույթի հիման վրա:

Ռուս խաղաղապահներն ավելի վաղ օգնություն են ցուցաբերել Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հակամարտության հետևանքով վնասված շրջանային հիվանդանոցների վերականգնման հարցում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ