Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 1700 զինվորի մարմին. Բայրամով

Աննա Կոստանյան 5.11.2021 - 14:14
5.11.2021 - 14:14 դիտում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ:

«Ներկա պահին հայտնաբերվել է և հակառակ կողմին է փոխանցվել մոտ 1700 հայ զինվորի մարմին: Մարմինների փոխանակումն իրականացրել ենք որպես հումանիտար ակցիա՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- Բայրամովին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ