Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են

Հրաչ Սահակյան 12.11.2020 - 22:14
12.11.2020 - 22:14 դիտում

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այդ մասին  հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առաջադեմ ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի և ռազմական գործողությունների կատարման մոնիտորինգի խնդիրները: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», – ասել է նա:

«15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը ժամը 17.00-ին հասել է Ստեփանակերտ քաղաք», – ասված է հաղորդագրության մեջ:
Ավելացվում է, որ 10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի կողմերի շփման գծի երկայնքով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ