Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցությունը

17.10.2026 - 12:43 դիտում

COP17-ին ընդառաջ հանդիպել եմ Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղական զարգացման և շրջակա միջավայրի նախարար Քրիստոս Սենեկիսի հետ։ Այս մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Քննարկել ենք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ կարևորելով նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումն ու համատեղ գործողությունների ծրագրի մշակումը։

Անդրադարձել ենք կենսաբազմազանության պահպանության, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման և թափոնների կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև COP17-ի շրջանակում համագործակցությանը»,- նշել է նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ