Ռուս խաղաղապահները ջրատարի վերանորոգման աշխատանքների իրականացման երկու շաբաթվա ընթացքում խմելու ջրով կապահովեն Ասկերանի շրջանի ավելի քան 300 ընտանիքի. ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 28.10.2021 - 13:22
28.10.2021 - 13:22 դիտում

Ռուս խաղաղապահները սկսել են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում՝ սահմանազատման գծի մոտակայքում, ջրատարի վերականգողական աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության ապահովման համար: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն արձագանքել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքին և սկսել են անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացմանը երկշաբաթյա ինժեներական աշխատանքների ժամանակահատվածում:

Բացի այդ, հաղորդվում է, որ երկշաբաթյա աշխատանքների ժամանակահատվածում Խրամորթ համայնքի բոլոր բնակիչները կապահովվեն խմելու ջրով: Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ համայնքի ավելի քան 300 ընտանիք կապահովվի ջրատարով եկող խմելու ջրով:

Անցյալ ամիս ռուս խաղաղապահների աջակցությամբ ջրհոր է գործարկվել, որը խողովակաշարի միջոցով ջրով է ապահովում Մարտունիի շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերի ավելի քան 2000 բնակչի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ