Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

Աննա Կոստանյան 28.10.2021 - 13:28
28.10.2021 - 13:28 դիտում

Այսօր Կառավարության որոշմամբ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։

Նա շնորհակալություն հայտնեց  վստահության համար։ «Վստահ եմ, որ իմ աշխատանքով կարդարացնեմ այդ վստահությունը ի բարօրություն մեր ժողովրդի, մեր պետականության»,–ասաց նա։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթում այսօր աշխատանքից ազատել են Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանին, ում Նիկոլ Փաշինյանը իր կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ