Ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Աննա Կոստանյան 1.11.2021 - 12:41
1.11.2021 - 12:41 դիտում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական օգնություն են հատկացրել Ստեփանակերտում բնակվող հարկադիր տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Հումանիտար արձագանքման մասնագետները հասցեական հումանիտար օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանված 11 ընտանիքի, այդ թվում՝ բազմազավակ և սահմանափակ կարողությամբ երախաներ ունեցող ընտանիքներին: Գույքը տրամադրվել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին՝ հավելելով, որ ամեն մի ընտանիքի անհատական մոտեցում է դրսևորվում:

Բնակիչներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ և կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշի, խոհանոցային պարագաներ, սննդային փաթեթներ, սպիտակեղեն, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, խաղալիքներ:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից ի վեր հումանիտար օգնություն և բուժօգնություն է հատկացվել ավել քան 6700 կարիքավոր բնակչի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ