Պետբյուջեի նախագծով 2022-ի համար ԱԱԾ-ին նախատեսվում է տրամադրել շուրջ 42 միլիարդ դրամ

1.11.2021 - 11:36 դիտում

ԱԺ պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում, խոսելով ԱԱԾ-ի՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի ու բյուջետային նախագծի մասին, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսված է 2 ծրագիր և 11 միջոցառում։

Առաջարկվել է ԱԺ-ին՝ պետական բյուջեի նախագծով 2022-ին ԱԱԾ-ի համար սահմանել 42 միլիարդ 669 միլիոն դրամ հատկացում, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22․85 տոկոսով։

Հաստատված բյուջեով ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 733 միլիոն դրամ։

Պետական պահպանության ապահովում և ազգային անվտանգություն։ Սրանք են նախատեսվող ծրագրերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ