Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Ղարաբաղի հարցով ռուս-թուրքական համատեղ կենտրոնում

Հրաչ Սահակյան 27.01.2021 - 13:49
27.01.2021 - 13:49 դիտում

Ռուս զինծառայողները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, պատրաստություն են անցնում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման համար և պատրաստվում են մեկնել Ադրբեջան:
Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:
Միասնական կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական և թուրքական կողմերից, կկատարի իրադրության մշտադիտարկման և կրակի ու բոլոր մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության առաջադրանքներ` անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ