ՀՌՀ-ն փետրվարին կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ

Հրաչ Սահակյան 27.01.2021 - 14:23
27.01.2021 - 14:23 դիտում

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը փետրվար ամսին կհայտարարի ռադիոհաճախականությունների մրցույթ:

Այս մասին հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Ռադիոհեռարձակման բնագավառն ազատականացվել է, եթե առաջ օրենքով սահմանափակում կար ռադիոյի քանակի վրա, ապա այսօր Հայաստանը FM տիրույթում որքան ազատ հաճախականություն ունենա և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում, ապա ցանկացած հեղինակավոր կազմակերպություն կարող է դիմել և ստանալ ռադիոլիցենզիա: Մենք պատրաստվում ենք փետրվարի մեջ հայտարարել ռադիոհաճախականությունների մրցույթ, ինչը շատ կարևորում ենք»,- ասաց Հակոբյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ