Ռուս բժիշկները մեկ օրվա ընթացքում օգնություն են ցուցաբերել 39 հիվանդի, այդ թվում ՝ հինգ երեխայի

Աննա Կոստանյան 9.12.2020 - 13:51
9.12.2020 - 13:51 դիտում


Ռուս ռազմական բժիշկները մեկ օրվա ընթացքում օգնություն են ցուցաբերել Արցախի 39 հիվանդի, այդ թվում ՝ հինգ երեխայի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
«Առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ռազմական բժիշկները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում: Լրացուցիչ բժշկական կետերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաեւ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հատուկ նշանակության ռազմական բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են ավելի քան 60 բժիշկ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ