Ռուսաստանն արգելել է ավելի քան 50 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը

Աննա Կոստանյան 18.02.2021 - 13:11
18.02.2021 - 13:11 դիտում

«Ռոսսելխոզնադզոր»–ի`Դաղստանի Հանրապետության տարածքում գործող գրասենյակի տեսուչները փետրվարի 1-18-ն ընկած ժամանակահատվածում առգրավել են Ադրբեջանից ներկրված թարմ լոլիկի 3 խմբաքանակ` ընդհանուր 50,4 տոննա քաշով, հայտնում է minval.az–ը:

Ռուսաստանի Դաշնության տարածք բանջարեղենի ներկրումն արգելվել էդրանցում վտանգավոր հարավամերիկյան լոլիկի ցեց հայտնաբերելու պատճառով (Tuta absoluta Povolny):

Այս որոշման համար հիմք է ծառայել FSBI «VNIIKR»-ի լաբորատոր զեկույցը, ապրանքը վերադարձվել է Ադրբեջան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ