Ռուսաստանի ռազմական պատասխանն Արևմուտքի գործողություններին համաչափ է լինելու. Լավրով

Աննա Կոստանյան 14.01.2022 - 16:46
14.01.2022 - 16:46 դիտում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է, թե ռուսական կողմն ինչ նկատի ունի «ռազմատեխնիկական միջոցներ» ասելով, որոնք Մոսկվան կարող է որպես պատասխան օգտագործել անվտանգության իրական սպառնալիքի դեպքում՝ հաղորդում է ТАСС-ը -ը։

ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի ռազմական պատասխանն Արևմուտքի գործողություններին համաչափ է լինելու։ «Երբ մեր սահմանների մոտ տեխնիկայի, ռազմական ուժի կուտակում կա, ընդ որում՝ ոչ այն երկրների, որոնց տարածքում են կատարվում այդ կուտակումները, բնականաբար, հասկանալի է, թե ինչ են պատրաստվում անել այդ զինտեխնիկան Բալթյան հանրապետություններում, Լեհաստանում և մյուս երկրներում»,- ասել է Լավրովը։

Այս շաբաթ Ռուսաստանը բանակցություններ է վարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ և բացասական է գնահատել բանակցությունների արդյունքները։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը մասնակցել է Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին, իրավիճակը գնահատել է փակուղային՝ պնդելով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն ցանկանում կատարել Ռուսաստանի պահանջները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ