ՊԵԿ նախագահը Արևմտյան մաքսատուն-վարչությունում ծանոթացել է «Կարգո» բեռնային համալիրի վերանորոգման աշխատանքներին

Աննա Կոստանյան 14.01.2022 - 16:40
14.01.2022 - 16:40 դիտում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում:
Կոմիտեի ղեկավարը շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում, տեղում հետևել է փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգերի, բացթողնման բաժինների աշխատանքների կազմակերպման գործընթացին:
ՊԵԿ նախագահն այցելել է նաև ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության տարածքներ: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին, ապրանքների բացթողնման գործընթացի կազմակերպմանը: Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց և քաղաքացիների սպասարկման պայմանների բարելավման նպատակով տրվել է վերանորոգման աշխատանքների մեկնարկը, և դրա ավարտից հետո լինելու է ամբողջությամբ նոր՝ բարձր որակի սպասարկում։

Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց, քաղաքացիների անունով տեղափոխվող առաքանիների համար մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցեր:

Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ ու որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ