Ռուսաստանի ներդրումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշիչ է եղել. Պուտին

Աստղիկ Խաչատրյան 23.06.2021 - 11:54
23.06.2021 - 11:54 դիտում

Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշիչ է եղել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը:

«Այդ ջանքերի շնորհիվ դադարեցվել է հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա միջազգային անվտանգության հարցով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում:

Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, մեծ աշխատանք են տանում մարդասիրական վիճակը բարելավելու, տարածքները ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար:

«Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտանգության և բարգավաճման համար, երկրների, որոնց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային և մարդկային անքակտելի կապերը: Մենք մտադիր ենք շարունակել նպաստել տարածաշրջանային հակամարտությունների ապաէսկալացիային, խաղաղության և կայունության ամրապնդմանը մեր մայրցամաքում»,- ասել է ՌԴ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ