Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է

Աստղիկ Խաչատրյան 23.06.2021 - 11:40
23.06.2021 - 11:40 դիտում

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե, ավելին մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ