Ռուսաստանը փակել է երկինքը 36 երկրի ինքնաթիռների համար՝ ի պատասխան թռիչքների արգելքի

28.02.2022 - 19:24 դիտում

Ռոսավիացիան ԵՄ-ի, Կանադայի և այլ երկրների օդային տարածքով ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքին արձագանքել է հայելային միջոցառմամբ՝ գրում է rbc-ն։

Սահմանափակում է մտցվել 36 պետության ավիափոխադրողների թռիչքների իրականացման հանդեպ՝ ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման, որն արվել է փետրվարի 24-ին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունների մեկնարկից հետո։

Գործակալությունը նշում է, որ այդ երկրներից ավիափոխադրողները թռիչքներ կարող են իրականացվել միայն Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից կամ ՌԴ ԱԳՆ-ից հատուկ թույլտվություն ստանալուց հետո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ