Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա

Աննա Կոստանյան 4.03.2021 - 13:16
4.03.2021 - 13:16 դիտում

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որը մենք դավանում ենք ինչպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չխառնվելը: Դա (Հայաստանում տեղի ունեցողը) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթաց է այդ երկրում, այլ գնահատականներ լինել չեն կարող», – ասել է Զախարովան «Խոսում է Մոսկվան» ռադիոյի եթերում՝ պատասխանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին:

Խոսելով այն մասին, թե Ռուսաստանը կարո՞ղ է դառնալ միջնորդ Հայաստանում իրավիճակի կարգավորման համար, Զախարովան ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, «ինքնիշխան պետության ներքին գործն է»:

«Կան տարբեր քաղաքագիտական գնահատականներ, բայց մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ», – հավելել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ