Ռուսաստանը չի ընտրվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ

Աստղիկ Խաչատրյան 10.10.2023 - 20:52
10.10.2023 - 20:52 դիտում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընտրությունների արդյունքում Ռուսաստանը չի ընտրվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Ռուսաստանից բացի, անդամության հայտ են ներկայացրել նաև Ալբանիան ու Բուլղարիան։ Այս երկրները համապատասխանաբար 123 և 160 ձայներով դարձել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամներ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամության համար Ռուսաստանը ստացել է 83 ձայն, այնինչ անհրաժեշտ էր 97-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ