Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին. Նեչաև

27.07.2022 - 19:40 դիտում

Ռուսաստանը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և անկեղծորեն շահագրգռված է, որ դաշնակից երկիրը կայուն և կանխատեսելի զարգանա խաղաղ ու ազգային համաձայնության մթնոլորտում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ վարչության և մամուլի փոխտնօրեն Իվան Նեչաևը։

Մենք շահագրգռված ենք հայ հասարակության համախմբմամբ, որը հաշվի կառնի իր բոլոր խմբերի շահերը։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային հարաբերությունների հետագա համակողմանի խորացմանը, որն արտացոլված է 2022 թվականի ապրիլի 19-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ, ասել է Իվան Նեչաևը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ