Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը. Լավրով

Աննա Կոստանյան 16.03.2022 - 17:08
16.03.2022 - 17:08 դիտում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը։

Հայտարարությունը հնչել է Մոսկվայում՝ Լավրովի և Թուրքիայի արտրգործնախարար Չավուշօղլուի բանակցություններն ամփոփող ասուլիսի ժամանակ։

Բացի այդ, Լավրովը նաև բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը ռուս–ուկրաինական պատերազմի հարցում․«Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում չեն համընկնում, սակայն Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը՝ ուղղված ճգնաժամի կարգավորմանը»

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ