Դոնբասի բնակիչները ութ տարի ենթարկվել են իսկական ցեղասպանության. Պուտին

Աննա Կոստանյան 16.03.2022 - 17:48
16.03.2022 - 17:48 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասի բնակիչները ութ տարի ենթարկվել են ցեղասպանության։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի գործողությունների հիմնական նպատակն է օգնել մեր ժողովրդին Դոնբասում, որը գրեթե ութ տարի ամենաբարբարոսական մեթոդներով`շրջափակմամբ, լայնածավալ պատժիչ գործողություններով, ահաբեկչություններով և հրետանային ռմբակոծություններով ենթարկվում էր իրական ցեղասպանության»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ «Կիևը ութ տարի անտեսեց Մինսկի համաձայնագրերը, իսկ 2021 թվականի վերջին հրապարակավ հրաժարվեց դրանք իրականացնել»։

«Կիևի իշխանությունները այս տարիների ընթացքում ոչ միայն անտեսեցին, սաբոտաժի ենթարկեցին ճգնաժամի խաղաղ կարգավորման Մինսկի միջոցառումների փաթեթի իրագործումը, այլև անցած տարեվերջին նրանք հրապարակայնորեն հրաժարվեցին այն իրականացնել»,- ասել է ՌԴ նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ