Ռուսաստանը կարող է օգնել Թուրքիային նոր կործանիչ ստեղծելու հարցում. Շուգաև

Աննա Կոստանյան 15.11.2021 - 15:26
15.11.2021 - 15:26 դիտում

Մոսկվան պատրաստ է օգնել Անկարային հինգերորդ սերնդի ազգային կործանիչի շարժիչ ստեղծելու հարցում՝ ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

«Թուրքիան ունի հինգերորդ սերնդի կործանիչի, այսպես կոչված՝ TFX-ի ստեղծման իր ծրագիրը: Որքան ես գիտեմ, այնտեղ շարժիչի հետ կապված խնդիրներ կան: Մենք կօգնենք նրանց, եթե դիմեն մեզ»,- ասել է Շուգաևը «Ռոսիա 24» հեռուստաալիքին:

Ռուս պաշտոնյան նշել է, որ Թուրքիան S-400-ի գնման պատճառով ԱՄՆ-ից F-35 կործանիչներ չի ստացել և հետաքրքրված է ռուսական Սու-35-ով, ինչպես նաև Սու-57-ով։ Միաժամանակ Շուգաևը նշել է, որ «Սուխոյ» ինքնաթիռների մատակարարումը օդատիեզերական ուժերի իրավասությունն է։

Ավելի վաղ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը РИА Новости-ին ասել էր, որ Անկարան չի բացառում Սու-35 և Սու-57 ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը, սակայն սեփականի զարգացումն առաջնահերթություն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ