Ռուսաստանը եղել է երեկ, կա այսօր, կլինի վաղը. Զելենսկին ստիպված կլինի բանակցել. Մակրոն

Աննա Կոստանյան 15.06.2022 - 14:21
15.06.2022 - 14:21 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ։ Այս դիրքորոշումը նա հայտարարել է չորեքշաբթի Ռումինիա կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինայի նախագահը և իշխանությունների այլ ներկայացուցիչներ ստիպված կլինեն բանակցել Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ եվրոպացիները նույնպես պետք է մասնակցեն այս բանակցություններին և հանդես գան որպես անվտանգության երաշխավոր։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն, Ուկրաինան և Ռուսաստանը «նույն մայրցամաքում են»։

«Մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ցանկանում ենք, որ մի օր կրակը դադարի, և քննարկումը վերսկսվի։ Մենք Ռուսաստանի հետ նույն մայրցամաքում ենք: Նա եղել է երեկ, նա կա այսօր, նա կլինի վաղը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ