Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության

Հրաչ Սահակյան 15.06.2022 - 15:25
15.06.2022 - 15:25 դիտում

Բռնությունից չհուսահատվելու, դրան չհամակերպվելու համար նախ անհրաժեշտ է լինել իրազեկ սեփական իրավունքների մասին: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության 2021թ. հունիս ամսվա վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող մոտ 92.000 կին: Նրանցից 30-ը՝ հանրապետության տարբեր մարզերից, եկել էին Գյումրի, «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպել է «Ագաթ» հասարակական կազմակերպությունը: Մինչ դասընթացը կազմակերպության ջանքերով պատրաստվել են սոցհոլովակներ, որոնք պատմում են խտրական վերաբերմունքի մասին, ինչն էլ բռնության նախադրյալներից մեկն է հանդիսանում: Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները կունենան հնարավորություն ձեռք բերել գիտելիքներ հմուտ մասնագետների կողմից, ծանոթանալ իրենց իրավունքներին, որոնց մասին իրազեկման խնդիր կա, ինչի պատճառով էլ, երբեմն բռնության տարբեր տեսակների նկատմամբ կրկնակի խոցելի խումբ հանդիսացող հաշմանդամություն ունեցող կանայք չեն գիտակցում, որ իրենք զոհ են դարձել:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ