Ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածել են Ուկրաինային

4.10.2025 - 14:23 դիտում

Ռուսաստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի վրա։

Չեռնիգովի մարզում հարվածի տակ են հայտնվել էլեկտրամատակարարման մի քանի օբյեկտներ։ Վթարային անջատումներ են եղել, 50 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։

Նախօրեին Ռուսաստանը ամենազանգվածային հարվածն էր հասցրել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում գտնվող «Կիրիշինեֆտեորգսինթեզ» նավթավերամշակման գործարանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ