Ռուբեն Վարդանյանի հայցը չի բավարարվել, նա կմնա կալանքի տակ

Աննա Կոստանյան 9.10.2023 - 18:31
9.10.2023 - 18:31 դիտում

Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայցը չի բավարարվել։ Նա կշարունակի մնալ անազատության մեջ։

Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Վարդանյանի կալանքի որոշման դեմ բողոք է ներկայացրել փաստաբան Աֆաթ Գազիևան։ Փաստաբանը «խնդրել է» վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Բողոքը քննվել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Հաբիլ Մամեդովի նախագահությամբ։ Դատարանը մերժել է բողոքը՝ հիմնավոր համարելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ