«Ռոմա»-ն պաշտոնից հեռացրել է Ժոզե Մոուրինյոյին

Աստղիկ Խաչատրյան 16.01.2024 - 19:48
16.01.2024 - 19:48 դիտում

Ժոզե Մոուրինյուն և նրա մարզչական շտաբը հեռանում են «Ռոմայից»: Իտալական ակումբը հայտարարել է պորտուգալացի մասնագետի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:

60-ամյա մարզիչը հռոմեական ակումբը գլխավորում էր 2021 թվականից։ Նրա ղեկավարությամբ «Ռոման» 2021-22 թթ. մրցաշրջանում նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, 2022-23 թթ․ մրցաշրջանում էլ հասել է Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ, որտեղ պարտվել է Սևիլիային։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Ռոման» 20 խաղից հետո վաստակած 29 միավորով 9-րդ տեղում է: Մինչև մրցաշրջանի ավարտը պորտուգալացի մասնագետին կփոխարինի «Ռոմայի» նախկին խաղացող Դանիելե Դե Ռոսին: Դե Ռոսին չունի մարզչական հարուստ փորձ: Նա աշխատել է որպես Ռոբերտո Մանչինիի օգնական Իտալիայի հավաքականում, ինչպես նաև գլխավորել է ՍՊԱԼ-ը, որի ղեկին անցած մրցաշրջանում Սերիա Բի-ում անցկացրել է 16 հանդիպում, սակայն դա չի փրկել ակումբին երրորդ դիվիզիոն նահանջելուց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ