33-ամյա երևանցին, չհանդիսանալով փաստաբան, փաստաբանական գրասենյակ է բացել․ նրան մեղադրանք է առաջադրվել

Աստղիկ Խաչատրյան 16.01.2024 - 19:43
16.01.2024 - 19:43 դիտում

Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, չհանդիսանալով փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից՝ Հր. Ներսիսյան փողոցում գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է գովազդային վահանակ՝ փաստաբանական գրասենյակի անվամբ։

Չունենալով փաստաբանի կարգավիճակ՝ նա հիմնել է նաև նույնանուն փաստաբանական գրասենյակի անվանումը կրող ՍՊ ընկերությունը, որի անվան ներքո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ներգրավելով հաճախորդների, կատարել է մանր և խոշոր չափերի խարդախություններ:

33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու (7 դրվագ), առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու համար։

Քրեական վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ