Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից. ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը

Աննա Կոստանյան 17.06.2026 - 18:12
17.06.2026 - 18:12 դիտում

ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը. համաձայնություն տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Դատախազությունից:

Ավելի վաղ փաստաբանը նշել է, որ խոսքը 2004 թվականին կառավարության կողմից հաստատված գործարքի մասին է, որը, նրա խոսքերով, երբևէ չի վիճարկվել և կապ չունի Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ։ Նա նշել է, որ 2008-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն չէր պաշտոնավարում, նրա որդի Սեդրակ Քոչարյանը ներդրում է կատարել «Մաստեր կլաս» թենիսի համալիրի տարածքում գործող ընկերությունում։ Օրբելյանը պնդել է, որ գործարքում որևէ անօրինականություն չկա։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա եռօրյա այցով մեկնում է ՀՀ-ից՝ նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ, սակայն իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ