ՌԴ քաղաքացիների մեծ մասը Վրաստանում կեցության իրավունք է ստացել

3.10.2022 - 23:41 դիտում

2022 թվականի փետրվարի 24-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կեցության իրավունքի համար ՌԴ քաղաքացիների կողմից ներկայացվել է 3 283 դիմում, որից 2 009-ը բավարարվել է, 708-ը մերժվել է, իսկ 89-ը գտնվում է քննարկման փուլում։ Այս մասին գրում է Aliq Media-ն։

Վրաստանի արդարադատության նախարարության (ԱՆ) տեղեկատվության համաձայն, Վրաստանում մշտական ​​բնակության թույլտվություն ստանալու համար դիմել է ՌԴ 952 քաղաքացի, որոնցից 661-ը հավանության է արժանացել, 109-ը՝ մերժվել, իսկ 36-ը գտնվում է վերանայման փուլում։ Աշխատանքային կացության իրավունք ստանալու համար դիմել է 811 անձ, որից 311-ը մերժվել է, 352-ը բավարարվել է, 17 դիմում քննարկման փուլում է։ Կարճաժամկետ կացության իրավունքի համար դիմել է 714 անձ, որից 372-ը բավարարվել է, 249-ը մերժվել է, 21 դիմում գտնվում է քննարկման փուլում։ Ընտանիքի վերամիավորման նպատակով կացության իրավունքի համար դիմել է 295 անձ, որոնցից 230-ը բավարարվել է, 18-ը մերժվել է, 2 դիմում քննարկվում է: Վրաստանի նախկին քաղաքացիների կացության թույլտվության 291 դիմումներից 227-ը բավարարվել է, 10-ը մերժվել է, 8-ը գտնվում է քննարկման փուլում։ Ուսումնական կացության թույլտվություն ստանալու համար դիմել է 167 անձ, որոնցից 7-ը մերժվել է, 128-ը բավարարվել է, իսկ 5-ը գտնվում է քննարկման փուլում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ