ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի աշխատանքը բնականոն ռեժիմով վերսկսելու մասին

Աննա Կոստանյան 25.05.2022 - 16:10
25.05.2022 - 16:10 դիտում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի աշխատանքն ականազերծումից հետո վերսկսելու մասին:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողներին ասել է, որ Մարիուպոլի նավահանգիստն ամբողջությամբ մաքրվել է ականներից և սկսել է աշխատել սովորական ռեժիմով։

«Ուկրաինացի զինյալներից ազատագրված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մարիուպոլ քաղաքում ավարտվել է ծովային նավահանգստի ականազերծումն ու ապառազմականացումը, այն սկսել է գործել ամենօրյա ռեժիմով»,- ասել է Կոնաշենկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սևծովյան նավատորմի սակրավորները հետազոտել են 134 կառույց։ Նրանք հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 12 հազար պայթուցիկ առարկա և զենք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ