ՌԴ ՊՆ-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման մասին տվյալները

Աննա Կոստանյան 14.11.2020 - 16:20
14.11.2020 - 16:20 դիտում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է նոյեմբերի 14-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների դիտակետերի տեղակայման մասին տվյալները: ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 14-ին խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով շփման գծի երկայնքով տեղակայվել է 12 դիտորդական կետ:

«Հարավ» պատասխանատվության գոտում ավարտվել է 9 դիտակետերի տեղակայումը: 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին պատասխանատվության այդ գոտում ևս հինգ դիտակետ էին տեղակայել:

«Հյուսիս» պատասխանատվության գոտում` Մարտակերտի շրջանում 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները նոյեմբերի 13-ին 3 դիտակետ էին տեղակայել:

Նոյեմբերի 14-ին նախատեսվում է ավարտել այդ գոտում ևս 5 դիտակետերի տեղակայումը: Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ