ՌԴ-ում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին. ՌԴ ՆԳՆ

Աննա Կոստանյան 30.09.2022 - 19:56
30.09.2022 - 19:56 դիտում

Իվանովի մարզում ոստիկանության կապիտան Ռաֆայել Մելքումյանը հրդեհից փրկել է երկու կնոջ և մանկահասակ երեխաներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանն այդ պահին ծառայության մեջ չի եղել:
Մելքումյանն ընկերոջ հետ է եղել, երբ հարևանի տնից լսել է երեխաների ձայները և ծուխ է նկատել։ Այրվող տնից հաջողվել է դուրս բերել բոլորին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մելքումյանը շարունակում է աջակցել հրդեհից տուժած հարևաններին. նա օգնում է նրանց հագուստ ու անհրաժեշտ իրեր է ձեռք բերելու հարցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ