ՌԴ-ն Սիրիայում ռուս զինծառայողների դեմ հարձակումից հետո Իդլիբում ուժեղացրել է օդատիեզերական ուժերի զգոնությունը

Աննա Կոստանյան 2.01.2021 - 14:17
2.01.2021 - 14:17 դիտում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն անդադար հետախուզական առաքելություններ են իրականացնում Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային և արևմտյան շրջաններում՝ ի պատասխան գրոհայինների հարձակման, որի թիրախում էր Սարաքիբ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական ոստիկանությունը, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Ըստ Համայի նահանգապետարանի հաղորդագրության, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել անօդաչու թռչող սարքերով և լրտեսական ինքնաթիռներով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից ավիահարվածներ չեն իրականացվել, սակայն, պատասխանն, ամենայն հավանականությամբ, մոտ է, հատկապես որ Սարաքիբ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով երեք ռուս զինծառայող էր վիրավորվել:

Հակառակ նրան, որ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, Սիրիայի արաբական բանակի աղբյուրը հայտնել է, որ հարձակողական գործողությանը, ենթադրաբար, Թուրքիայի զինված ուժերին հավատարիմ խմբավորումներ են ներգրավված եղել:

Այս տեղեկությունը համընկնում է Ռուսաստանի հաշտեցման կենտրոնի ավելի վաղ արված հայտարարության հետ` այն մասին, որ Իդլիբ նահանգում թուրքամետ խմբավորումները գրոհներ են կազմակերպում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ