ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը. Զախարովա

2.09.2021 - 19:20 դիտում

Մոսկվան պատրաստ է շարունակել նպաստել Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև դրական ազդակներ է տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մենք արձանագրել ենք Երևանի ու Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակում: Նկատի ունենք՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել ենք և հաշվի ենք առել: Մենք պատրաստ ենք այժմ էլ շարունակել ցանկացած ձևով նպաստել երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա»,- հայտարարել է Մարիա Զախարովան:

Դիվանագետը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության ու զարգացման հաստատմանը՝ հատկապես՝ «2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության իրականացման համատեքստում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման» ֆոնին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ