ՌԴ ԱԻՆ-ը կվերահսկի Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխումը

Աննա Կոստանյան 26.11.2020 - 14:01
26.11.2020 - 14:01 դիտում

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը վերահսկելու է մարդասիրական օգնության բաշխումը Լեռնային Ղարաբաղում, շարունակվում է բեռների բաշխումը բնակիչների և սոցիալական հաստատությունների միջև, РИА Новости-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է առաքված նյութերի բեռնաթափումը: Ներկայումս շարունակվում է բեռների բաշխումը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների հասցեներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասները: Այսօրվա դրությամբ վնասված շենքերի ստուգումն ավարտվել է:

«Բացի այդ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը միջոցներ է ձեռնարկել փրկարարների ճամբարը բարելավելու և ժամանած անձնակազմի և սարքավորումների տեղակայման համար: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը նոյեմբերի 16-ից է սկսել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը», – ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ