ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Մոսկվայում ՀՀ դեսպանին

8.09.2023 - 20:17 դիտում
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Մոսկվայում ՀՀ դեսպանին: Հայաստանը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր։ Նման գնահատական պարունակող հայտարարություն  է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, որպես օրինակներ նշելով՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Կիև այցը և մարդասիրական օգնության տրամադրումը, ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։
Գերատեսչությունից նշել են, որ այս կապակցությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին փոխանցվել է ՌԴ ԱԳՆ բողոքի նոտան Մարիա Զախարովայի մեկնաբանությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության կապակցությամբ։
Միևնույն ժամանակ, գերատեսչությունից համոզմունք են հայտնել, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, գործընկերության զարգացման և ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և դրան հաջորդող՝ կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը Հայաստան՝ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին նպաստելու նպատակով։
«Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների իրականացման համար»,- նշված է հայտարարությունում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ