Ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը․ ՊՆ

8.09.2023 - 19:59 դիտում
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ճեպազրույցի ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։

Նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ